ՀՈԴՎԱԾԱՇԱՐ
Կյանքի ամենադաժան փուլում ես մենակ մնացի
Ինչպես ասում են՝ կորցրու, որ գնահատես։ Սկսեմ երևի սկզբից․․․
Մասնագիտությամբ դաշնակահար եմ, միջազգային մրցույթների դափնեկիր։ Երկու բառով ասած՝ արվեստի մարդ եմ։ Սիրում եմ բեմը, բեմն ել՝ ինձ։ Շատ համերգներ եմ տվել ու առօրյայիս մեջ երբեք դատարկություն չեմ զգացել։ Երաժշտությունը միշտ իմ կյանքը լցրել է ամենագեղեցիկ գույներով։
Ու մի օր որոշեցի կյանքի մյուս՝ փշոտ ու դժվար կողմն էլ…
Ինձ սա պետք էր, որ փոխվեմ
32 տարեկան եմ։ 29 տարեկանում եմ կալանավորվել։ 16 տարեկանից թմրամիջոցներ եմ օգտագործել։ Գիշերվա ժամը 4-ին են ձերբակալել։ Ամեն ինչը սեղանին դրած էր։ Մտան տուն ու․․․ Քրեակատարողական հիմնարկում եմ արդեն 3 տարի, 1 ամիս։
12 տարի կախվածության մեջ եմ եղել։ Կախվածություն, որի հետևանքով շատ կորուստներ եմ ունեցել։ Կորցրել եմ կրթությունս, մարդկանց հանդեպ վստահությունս, մեծ սերս․․․ և հայտնվել…
Դու այդպե՛ս պետք է ապրես, քանի որ հանցանք գործած մարդ ես
Նամակ բոլոր կանանց, ովքեր ազատության մեջ են․․․ Ես կալանավոր կին եմ։ Հանցագործություն եմ կատարել 24 տարեկանում և դատապարտվել 6 տարի ազատազրկման։ Չնայած նրան, որ լավ ընտանիքից եմ, ունեմ լավ ծնողներ, քույր և եղբայրներ, կանգնեցի սխալ ուղու վրա և քայլ արեցի դեպի հանցագործ աշխարհ։ Սակայն կալանավորման առաջին իսկ պահից զղջացել եմ արածիս համար, քանի որ բերդը…
Հանկա՜րծ չհայտնվեք «բանտ» կոչվող դժոխքում
Սպասել ․․․ Ամենասին և միևնույն ժամանակ ամենանվիրական ու հաճելի զգացումը, որ երբևէ տրված է մարդուն զգալ և հասկանալ։ Դժոխք․․․ Բառ, որ ասոցացվում է բանտ բառի հետ։ Մենք երկուսով էինք՝ այնպես, որ թվում էր, թե կյանքն ու մահն անզոր էին մեր սիրո ու հավատարմության դեմ։ Մենք սիրում էինք իրար՝ ինչպես ոչ-ոք ու ոչ-ոքի։ Մինչ բանտարկվելը մենք…
Մի՜շտ մտածեք քայլեր անելուց առաջ, երկա՜ր մտածեք․․․
Մի օր ես ու ընկերս մեքենա գնեցինք, որոշեցինք՝ երկար ճանապարհ գնանք։ Հասնելով հեռու մարզերից մեկի քաղաքը՝ որոշեցինք հանգստանանք։ Հյուրանոցում սենյակ վարձեցինք, որ մնանք։ Հետո ընկերս գնաց առևտուր անելու։ Գնաց ու մոտ 2-3 ժամ չկար։ Անհանգստանում էի, բայց որոշեցի՝ սպասեմ։ Սպասեցի մինչև լուսաբաց։ Առաջին զանգս եղել ա հիվանդանոց, քանի որ ինքը ղեկին էր։ Ինձ ասացին, որ…
Ինձ մուրացկան եմ զգում, սնունդ մուրացող խղճուկ արարած
Գարնանային ուրախ, զվարթ օրը բացվեց։ Բարեկամներիս տնից իմ տուն էի գնում։ Հյուր էի եկել Երևան՝ մասնակցելու կանանց միամսյակի միջոցառումներին։ Արթնացա վաղ առավոտյան։ Պատրաստվում եմ, որ տուն գնամ։
Մայրս ու որդիս ինձ էին սպասում։ Նրանք դատարկություն են զգում իմ բացակայությունից։
Բարեկամներիս հաջողություն եմ մաղթում և դուրս գալիս մուտքից։ Մեքենան սպասում էր բակում։
Մինչ քայլելով մոտենում եմ մեր մեքենային, մի…







