ՀՈԴՎԱԾԱՇԱՐ
Ճակատագրով՝ մայր
Ամառվա գեղեցիկ ու լուսապայծառ օր էր։ Աստծո լույսը փռել էր իր թերը երկրի վրա, և բոլորն ու ամեն ինչն անցել էին իրենց բնականոն աշխատանքին։ Բնությունն իր գեղեցիկ էվոլուցիոն գործողության մեջ է ողջ եռանդով։ Ծառերն իրենց տերևներն են օրորում օդը սինթեզելու և թթվածնով լցնելու համար։ Ծիտիկներն իրենց ծլվլոցով և ճռվողյունով նպաստում են օրը և բնության նկարն…
Չի կարելի կնոջը սենց պատժել․․․
Շրջապատը շատ վատ բան ա։ Էդ պահին մտածում ես՝ քեզ մխիթարում են, բայց․․․
Հայաստանում բնակարան ունեի։ Արտերկրից եկել էի, որ վաճառեի։ Հոգնել էի անընդհատ գալ գնալուց, վարձով տալուց։ Հոգնեցուցիչ էին էդ պրոցեսները։ Էդ թռիչքների, ստեղ մնալու վրա ավելի շատ էի ծախսում։ Ծախսերը շատ էին։ Եկա վաճառեցի։
Ու մեկ էլ տղաս զանգում ա, ասում ա, որ իրան դիմավորեմ։…
Չեմ հասկանում՝ ինչ արեցի կյանքիս հետ
2022 թվականի ամռանը մամաս ինձ մենակ ուղարկեց Հայաստան՝ քրոջս մոտ։ Քույրս ստեղ ա ամուսնացած։ Քննությունները հանձնեցի, ինձ ուղարկեցին արձակուրդ։ Էնպես ստացվեց, որ հետո չէի ուզում հետ գնամ Ռուսաստան։ Ուզում էի՝ կրթությունս տեղափոխենք ստեղ, ու ես ստեղ սովորեմ։
Բայց պապաս եկավ Հայաստան և ինձ հետ տարավ։ Ասացին՝ 2 տարի ա մնում, որ ավարտեմ։ Ավարտեմ, հետո ոնց ուզում…
Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում
Սիրելի՛ ընթերցող, ես գտնվում եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազգությամբ հայ եմ։ Երեխաներիս հետ ապրում էինք արտերկրում։ Առուվաճառքի գործարք կատարելու համար եկա Հայաստան, բայց խարդախություն կատարելու մեղադրանքով կալանավորվեցի։ Արդեն 11 ամիս է․․․ Թեև ես այլ երկրում եմ ապրել, բայց Հայաստանն ինձ համար միշտ կատարյալ երկիր է եղել։ Երեխաներիս միշտ պատմել եմ, թե Հայաստանում ինչ լավ մարդիկ…
Իմ ընտանիքն եմ ուզում
Երջանիկ եմ։ Հիշում եմ ու ծիծաղում, թե մանուկ ժամանակ երջանիկ լինելու համար ինչեր էի երազում՝ չգիտակցելով, որ մի օր ինձ երջանիկ կզգամ 2 սենյականոց բնակարանում՝ շունիկիս և սիրածս տղամարդու կողքին։ Պաշտպանված եմ, սիրված եմ ու սիրում եմ։ Մեկ էլ՝ շրխկո՛ց։ Ի՞նչ էր։ Արթնացա։ Երազս կիսա՞տ մնաց։ Ի՞նչ էր։ Ճաղավանդակների ձա՞յն։ Կողքիս աղջիկն ասում է՝ արթնացիր,…
Ազատությունն անգին է
Գարնանային մի թախծոտ, անձրևոտ օր կանգ առավ կյանքը։ 2019 թվականի մարտի 2՝ ոստիկաններ, խառնաշփոթ իրարանցում, ասեկոսեներ, քչփչոց, ձերբակալվածների պահման վայր, այնուհետև՝ դատարան, 2 ամիս նախնական կալանք, դատավճիռ՝ 13 տարի, 9 ամիս ազատազրկում․․․ Ու սևացավ կյանքս, փշրվեց վերջին հույսս․․․ Սկսվեց դաժան իրականությունն այս 4 պատերի մեջ։ Այս պայմաններն ինձ դառնացնում են։ Փակ դուռն ազդում է ինձ…







