2021թ.-ի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»
ծրագրի դրամաշնորհառուների ցանցային համագործակցության միջոցառումը, որի նպատակն էր խթանել
հաղորդակցությունը դրամաշնորհառուների միջև և ստեղծել համագործակցության հնարավորություններ
ծրագրի և ցանցի առաջնահերթությունների շուրջ։
Նշենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Երևանում Շվեդիայի դեսպանատան և Շվեդիայի
միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ 2020թ.-ի նոյեմբերի 1-ից
իրականացնում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա
ներգործության» ծրագիրը, որի նպատակն է բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել Հայաստանի
քաղաքացիական հասարակությանը:
Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից, որոնցից մեկը «Բաց դռների» դրամաշնորհային
մրցույթն է։ Այս տարվա մարտի 18-ին հայտարարված մրցույթի շրջանակներում ԵՀՀ-ն ստացել է
բազմաթիվ նախագծային առաջարկներ, որոնցից քսանհինգն արդեն իրականացման փուլում են կամ
կմեկնարկեն մոտ ապագայում։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից ներկայացված «Նպաստելով ազատազրկված
անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի հայտը հաղթող է
ճանաչվել նշված մրցույթում և արդեն իրականացման փուլում է:
ՀԿ-ի ներկայացուցիչ, ծրագրի հետազոտող Սամվել Հակոբյանը ևս մասնակցել է միջոցառմանը: Նա
ներկայացրել է դրամաշնորհային ծրագիրը:
Միջոցառման ժամանակ Հայաստանում Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Պատրիկ
Սվենսոնը իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը
խթանելու, տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործում ջանքերը կենտրոնացնելու
կարևորության և քաղհասարակության միջոցով դա իրականացնելու առաջնահերթության մասին։
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի շեշտել է Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների
առաջնահերթությունները հասցեագրելու և իրագործելու կարևորությունը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Միքայել Հովհաննիսյանը (ԵՀՀ) և Գայանե Մամիկոնյանը (Զարգացման
համագործակցության ծրագրերի պատասխանատու, Շվեդիայի դեսպանատուն):
Այնուհետ Զոյա Սահակյանը (ԵՀՀ) ներկայացրել է Բաց դռների դրամաշնորհային ծրագիրը, իսկ Իզաբելլա
Սարգսյանը (ԵՀՀ)՝ դրամաշնորհառուների կարիքների գնահատումը։
Միջոցառման ամփոփման ժամանակ ներկայացվել են հետագա անելիքները։
Տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի դրամաշնորհառուների ցանցային համագործակցության միջոցառումը
