«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մասնակցել է «Հաբ Արցախ» ՀԿ-ի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացին։
Շարունակական վերապատրաստումները և գործընկերների հետ փորձի փոխանակումը կարևոր դեր ունեն գիտելիքների, հմտությունների և աշխատանքային գործիքակազմերի ընդլայնման գործում։ Դա կազմակերպությանը հնարավորություն է տալիս իր գործունեության մեջ կիրառել թարմացված, հասցեական և առավել արդյունավետ լուծումներ ու մոտեցումներ՝ ի նպաստ իրավախախտում կատարած անձանց, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, վերասոցիալականացման և նրանց վիճակի բարելավման։
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին՝ արժեքավոր հարթակ ստեղծելու և համագործակցության հնարավորություն ընձեռելու համար։


