Իրականացման վայրը
Երևան
Դոնոր
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն
Տևողություն
2024թ., ապրիլ-հուլիս
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է նպաստել ազատազրկված ԼԳԲՏ անձանց բարեկեցությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ բարելավելով քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և առողջապահական ծառայությունների որակը և հասանելիությունը։
Ծրագրի խնդիրներն են.
Հիմնվելով միջազգային փորձի վրա՝ քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողների, հոգեբանների և բժշկական անձնակազմի համար մշակել ուղեցույց՝ ազատազրկված ԼԳԲՏ անձանց ներառական և զգայուն սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայություններ տրամադրելու համար:
Համագործակցել շահագրգիռ պետական կառույցների, այդ թվում՝ քրեակատարողական համակարգի ղեկավարության հետ՝ ապահովելու համար ուղեցույցի հասանելիությունը համապատասխան մասնագետների շրջանում, ինչպես նաև խթանելու համար դրա կիրառումն ազատազրկված ԼԳԲՏ հետ ամենօրյա աշխատանքում:
Ազատազրկված անձանց տրամադրվող սոցիալական, հոգեբանական և առողջապահական ծառայությունների բարելավման ուղեցույց