Skip to content Skip to sidebar Skip to footer

Դիտորդների խմբի 2019 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

Սույն հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2019 թվականի գործունեության արդյունքները:

Այն ամփոփում է 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման արդյունքներն այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ և ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պահման պայմաններ, բուժսպասարկում, սննդի կազմակերպում, մահվան և ինքնավնասումների դեպքերի վերլուծություն, վերասոցիալականացման հնարավորություններ, արտաքին աշխարհի հետ կապ, ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված խրախուսանքների և տույժերի վերլուծություն, խոցելի խմբի ազատազրկված անձանց նկատմամբ խտրականության դրսևորումներ (կանայք, անչափահասներ, ԼԳԲՏ անձինք) և այլն:

Հետազոտության նպատակն է վերհանել ոլորտում առկա թերություններն ու խնդիրները և ներկայացնել առաջարկություններ՝ բարեփոխումներ իրականացնելու համար:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման, իսկ հետագայում՝ հետազոտության կազմման աշխատանքներին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.