Skip to content Skip to sidebar Skip to footer

Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության համաշխարհային դաշինք

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պաշտոնապես միացել է Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային դաշինքին։

Դաշինքը միավորում է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 70 կազմակերպությունների, որոնք զբաղվում են քրեակատարողական ոլորտի բարեփոխմամբ, շենքային պայմանների բարելավմամբ և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Աշխարհի տարբեր անկյուններում գործող կազմակերպությունները տարաբնույթ մարտահրավերների են առերեսվում՝ պատերազմներ, քաղաքական անորոշություններ, դոնորների առաջնահերթությունների փոփոխություն և մարդու իրավունքների վրա հիմնված քրեակատարողական համակարգեր ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքի նկատմամբ աճող ճնշումներ։

Դաշինքը ձևավորվել է հենց այս մարտահրավերներին համատեղ և արդյունավետ արձագանքելու համար՝ միավորելով գիտելիքը, ստեղծարարությունը և համերաշխությունը։ Այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար փորձի և գիտելիքի փոխանակման, ազատազրկման փորձառություն ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելու, համատեղ ռազմավարություններ մշակելու և համախմբված գործողությունների միջոցով համակարգային փոփոխություններ խթանելու հարթակ է։ 

Այն ներառում է ազատազրկման փորձառություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ նրանց ներգրավմամբ գործող կազմակերպություններ, որոնք գործում են վերը նշված նպատակների իրագործման ուղղությամբ, խթանում են բարեփոխումները տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և պատրաստակամ են համագործակցել՝ փոփոխությունները արագացնելու նպատակով։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]