2024 թվականից «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը միացել է Վերարտադրողական իրավունքի շահերի պաշտպանության ցանցին՝ այդ շրջանակում բարձրացնելու ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների վերարտադրողական իրավունքի հիմնախնդիրները:
Ցանցը հիմնադրվել է 2017 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Նպատակն է բարձրացնել տարբեր խմբի կանանց, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, եզդի, հաշմանդամություն ունեցող և ԼԲՏ կանանց վերարտադրողական իրավունքի հիմնախնդիրները: Ցանցի գործունեությունն ուղղված է վերարտադրողական իրավունքի ոլորտի օրենսդրական և պետական քաղաքականության խնդիրների վերհանմանը և սոցիալական փոփոխություններին ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Ցանցի անդամները տարբեր ոլորտներում կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող իրավապաշտպաններ և համապատասխան ոլորտի մասնագետներ են:
Ցանցի ստեղծումը նպաստել է նրանց ջանքերի համախմբմանը և նրանց կողմից իրականացվող իրավապաշտպան գործունեության համատեղմանը՝ դարձնելով այն ավելի ներառական և միջխմբային (ինտերսեկցիոնալ):
Ցանցի գործունեության մասին կարող եք տեղեկանալ կայքից. www.womenofarmenia.org