«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Juremonia հարթակի անդամներից է։ Հարթակը ստեղծվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող, «Հայաստանում արդարադատության ոլորտի մշտադիտարկում» ծրագրի շրջանակում։
Նպատակն է խթանել ՀԿ ոլորտի իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:
Խնդիրներն են․
- ՔՀԿ-ների կարողություններիզարգացում արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումներիիրականացման ապացույցների և իրավունքների վրա հիմնված մոնիտորինգի, հաշվետվությունների և ադվոկացիայի ոլորտում:
- Քաղաքացիական հասարակության դերի ուժեղացում բարեփոխումների իրականացման համար քաղաքականության առաջարկների և կոնկրետ առաջարկությունների ու գործողությունների ծրագրերի տրամադրելու հարցում։
- Արդարադատության բարեփոխումների գործընթացների շուրջ հանրային իրազեկության և բանավեճի բարձրացում, քաղաքացիների և ԶԼՄ-ների մասնակցություն
Ոլորտային ծածկույթն է․
- Դատաիրավական բարեփոխումներ
- Ոստիկանության բարեփոխումներ
- Հակակոռուպցիոն բարեփոխումներ
- Բանտային ու Պրոբացիոն բարեփոխումներ
- Մարդու Իրավունքների ռազմավարություն
Հիմնական գործողություններն են․
- Նախնական ու վերջնական այլընտրանքային զեկույցների կազմում
- Մոնիտորինգի, հաշվետվությունների և ռազմավարական շահերի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի նախագծում
- Արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման համար ուսումնական պլանի, ուղեցույցի, գործիքների մշակում
- ՔԱ ոլորտի բարեփոխումների ՀԿ-հարթակի ստեղծում
- Արդարադատության մատչելիության վերաբերյալ մոնիտորինգի և հետազոտական դրամաշնորհների տրամադրում
- Մշակել և կառավարությանը ներկայացնել բարեփոխումների իրականացման վերաբերյալ հետազոտությունների և մոնիտորինգի հաշվետվությունները:
Հիմնական թիրախներն են
- Արդարադատության նախարարություն
- Ոստիկանություն
- Քննչական մարմիններ
- Դատախազություն
- Դատարաններ
- Քկ ծառայություն
- Պրոբացիայի ծառայություն
Հարթակի գործունեության մասին կարող եք տեղեկանալ կայքից. juremonia.am