«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է հարցազրուցավարի:
Աշխատանքի տևողությունը՝ 1 ամիս
Աշխատանքային ներգրավվածությունը և վարձատրությունը՝ գործարքային
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այցելություններ կատարել նախապես ընտրված քեակատարողական հիմնարկներ և խորին հարցազրույցներ անցկացնել յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկից 2 աշխատակցի և 4 ազատազրկված անձի հետ:
Ընտրված դիմորդից ակնկալվում է.
- Ծրագրի ղեկավարի հետ այցելել նախապես ընտրված քրեակատարողական հիմնարկ,
- Նախապես մշակված հարցաշարի հիման վրա անցկացնել խորին հարցազրույցներ,
- Սղագրել հարցազրույցները, ամփոփել և ներկայացնել արդյունքները:
Թափուր հաստիքին դիմող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
- Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում (ուսանողները նույնպես կարող են դիմել),
- հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է),
- խոցելի խմբերի անձանց հետ աշխատանքի փորձ,
- հաղորդակցության գերազանց հմտություններ,
- սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,
- թիմային աշխատանքի հմտություններ,
- պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն:
Քրեակատարողական ոլորտի գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ պահանջներ.
- Ազատազրկված անձանց հիմնախնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում,
- Հիմնախնդիրների օբյեկտիվ և անկողմնակալ ներկայացում, ոչ խտրական և զգայուն բառապաշարի կիրառում, անաչառ և զգայուն մոտեցման ցուցաբերում,
- Փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում,
- Լրագրողական էթիկայի կանոնների պահպանում,
- Նյութի ձևաչափի և մատուցման նորարարական, ստեղծարար մոտեցում,
- Նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում,
- Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 30-ը ինքնակենսագրությունն ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին՝ վերնագրի դաշտում նշելով «Հարցազրուցավար» բառը: