«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վեբ կայքի պատրաստման մրցույթ:
Աշխատանքի սկիզբը՝ 2021թ. հունիսի 21
Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 30 աշխատանքային օր (հունիս-հուլիս)
Ծառայության նկարագրություն՝ Վեբ կայքի պատրաստում
Անհրաժեշտ պահանջներ՝ Վեբ կայքի պատրաստում և 2 ամիս երաշխիքային սպասարկում
Անհրաժեշտ որակավորումներ և պայմաններ.
- Համապատասխան ոլորտային որակավորում
- Առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում
- Ճկուն և պատասխանատու մոտեցում
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Կայքը հանձնելուց հետ առնվազն երկու ամիս երաշխիքային սպասարկման պատրաստակամություն
Հաղթողին որոշելու կարգը․
- Դիտարկվելու են միայն «Դիմելու ընթացակարգի» տեխնիկական պահանջները բավարարող հայտերը։
- Ուսումնասիրվելու են դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնային առաջարկները: Անհրաժեշտության դեպքում մրցույթի մասնակցից կարող են լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջվել:
- Առաջադրված պայմանները և որակավորման պահանջները բավարարող դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց։
- Հաղթողը որոշվելու է հարցազրույցների և գնային առաջարկների համադրման արդյունքում։
Դիմելու ընթացակարգ․
- Կարող են դիմել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ կազմակերպությունները:
- Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի միայն մեկ հայտ։
Հայտը պետք է ներառի.
- Ինքնակենսագրություն (ֆիզիկական անձանց դեպքում) կամ գործունեության նկարագիր (կազմակերպությունների դեպքում),
- Պորտֆոլյո (առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ),
- Նախկին 2 պատվիրատուի տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ. հասցե),
- Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (Տես կից ֆայլում):
Հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Կայքի պատրաստման ծառայություն», մինչև 2021թ. հունիսի 16-ը:
Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի իրականացումը, որի նպատակն է մեդիա հարթակի միջոցով նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը:
Մեդիա հարթակում կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան խորը պատկերացում կազմել ազատազրկված անձանց կյանքի և փորձառության մասին:
Ակնկալում ենք, որ ընտրված մոտեցման շնորհիվ կբարձրանա հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են: Դա իր հերթին կնպաստի ազատազրկված անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝ նպաստելով կրկնահանցագործության նվազեցմանը և նրանց վերաինտեգրմանը:
Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ:
Կազմակերպության մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին:
Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:
Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր:
Կազմակերպության գործունեությանը կարող եք ավելի մանրամասն կերպով ծանոթանա ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/legalinitiativesngo: