Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Խոչընդոտ՝ խցից հանրային կյանք ճանապարհին․ ինչո՞ւ են կրթվում դատապարտյալները». Հանրային ռադիո

Մի խումբ դատապարտյալներ գրություններ են ուղարկել Արդարադատության նախարարություն և Գլխավոր դատախազություն՝ ահազանգելով․ վերասոցիալականացվելու իրենց ջանքերը զուր են, քանի որ ոչ մի կերպ չեն ազդում կալանքի իրենց ռեժիմի վրա։ Պետությունը ռեսուրսներ է ներդնում նրանց կրթությունը պատշաճ կազմակերպելու համար, սակայն դատապարտյալների և որոշ իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով քրեակատարողական հիմնարկներում ստացած կրթությանը դատախազության ներկայացուցիչները վերապահումով են մոտենում։

Դատապարտյալների վերասոցիալականացվելու ջանքերը զուր են, քանի դեռ դատախազությունը չի հավատում նրանց՝ դա անելու ազնիվ մղումներին։ Սա «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսայանի տեսակետն է, որը հաջորդում է դատապարտյալների ահազանգին․ վերջիններիս խոսքով՝ թեև պետությունը միջոցներ է հատկացնում և իրենց համար վերասոցիալականացման ծրագրեր, դասընթացներ իրականացնում, բայց այդ աշխատանքն անիմաստ ու ձևական է, քանի որ դատապարտյալին որևէ աջակցություն չի տալիս։

«Դատախազությունը դեռևս պատժողական քաղաքականության տիրույթում է գործում։ Մենք քրեակատարողական համակարգում ունեք հստակ պատկեր, որ այն հինարկներում, որտեղ իրականացվում են այդ դասըթնացները, ագրեսիվության մակարդակը նվազել է, դատապարտյալների շրջանում ինքնավնասումների, բացասական հակումների միտումներն էականորեն նվազել են, անձինք հետաքրքրվում են կրթությամբ, դա դիտարկում են հասարակություն վերադառնալու կարևոր նախապայման»,- ասում է Նարե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած նշվածին, դատախազները թերահավատորեն են նայում այս գործընթացին։ Դա հատկապես արտահայտվում է այն դրվագներում, երբ դատապարտյալների նկատմամբ խրախուսումները համարում են ոչ հիմնավոր, միջնորդում, որ այդ որոշումները կասեցվեն։ Սակայն կարգապահական տույժերի դեպքում մոտեցումները բոլորովին հակառակն են․

«Ես վստահ եմ, որ թե՛ դատական համակարգը, թե՛ դատախազությունը չունի որակական գնահատական տալու որևէ գործիքակազմ՝ մասնակցությունը եղել է ձևական կամ այդ մասնակցության արդյունքում անձը չի վերասոցիալականացվել»։

Վերասոցիալականացման ծրագրերը տարբեր բաղադրիչներ ունեն՝ կրթություն, աշխատանք և այլն։ Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի խոսքով՝ սրանք կարող են պատժից վաղաժամ ազատման հիմք հանդիսանալ։ Եթե դատապարտյալը կրթություն է ստանում, նրան տրվում է 2 միավոր, եթե արդեն ավարտել է կրթական ծրագիրը՝ 3 միավոր։ 28 և ավել միավորի դեպքում տրվում է դրական եզրակացություն։ Սակայն սա միայն խորհրդատվական կարծիք է, և դատարանը ազատ է անտեսել այն՝ անձին վաղաժամ ազատում չտալով։

«Մենք առաջիկայում ցանկացնում ենք նախարարի հրամանը որոշակի փոփոխությունների ենթարկել, և ըստ այդ փոփոխությունների, նախնական տրամադրվածությունն այնպիսին է, որ կրթական ծրագրերին ավելի մեծ միավորներ տրվեն, և եթե անձը կարճատև կրթական պրոցեսի է մասնակցել, այլ միավոր ստանա, երկարատևի է մասնակցել՝ այլ միավոր»,- ասում է Ծովինար Թադևոսյանը։

Ինչ կրթական ծրագերի կարող է մասնակցել ազատազրկված դատապարտյալը՝ ներկայացնում է Արդարադատության նախարարության Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը․

«Առաջինն ազատազրկմամբ պատիժ կրող մինչև 19 տարեկան դատապարտյալների հանրակրթությունն է, ֆորմալ կրթությունը։ Անձը, հայտնվելով քրեակատարողական հիմնարկում, անմիջապես իրացնում է իր կրթական սահամանդրական իրավունքը։ Երկրորդը կրթական ոչ ֆորմալ ծրագիր է, իրականցվում է իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն ծրագիրը»։

19 տարեկանից բարձր, սակայն միջնակարգ կրթություն չստացած անձանց ևս հնարավորություն է տրվել լրացնելու այդ բացը։ Նախորդ տարի հանրակրթական կրթություն ստանալու ցանկություն հայտնել է 90 դատապարտյալ, սակայն ծրագիրն ավարտել է նրանցից 70-ը։ Մյուսները կամ սեփական նախաձեռնությամբ են կիսատ թողել կրթական ծրագիրը, կամ հեռացվել են բացակայությունների պատճառով։ Ծովինար Թադևոսյանն ասում է՝ այս դեպքում գուցեև օրինաչափ է դատախազության կասկածամտությունը․

«Երբ անձը ջանք է գործադրում, մանակցում է վերասոցիալականացման դասըթնացներին, իր ակնկալիքը մեկն է, որ պետք է կամ վաղաժամ ազատվի, կամ այլ գոտի տեղափոխվի, կամ պատժի պայմանները փոխվեն։ Բայց շատ օբյետիվ է, որ այդ անձինք մտածում են՝ ցանկացած դասընթացի, ցանկացած միջոցառման մասնակցելով, իրենք արդեն իսկ վերասոցիալականացվել են և արդեն պատաստ են հասարակություն դուրս գալու կամ ցածր անվտանագյին գոտի տեղփոխվելու։ Դա, իհարկե, իրենց սուբյեկտիվ գնահատակնն է»։

Թադևոսյանի խոսքով՝ հաճախ բողոքները պայմանավորված են նրանով, որ դրանք չեն համապաստախանում դատավորների ու դատախազների օբյեկտիվ կարծիքի հետ։ Սակայն «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի վերապահումները հենց այս կետին են վերաբերում՝ ինչպե՞ս է որոշվում օբյեկտիվի և սուբյեկտիվի սահմանը, եթե դա գնահատող գործիքակազմ գոյություն չունի․

«Մենք ունենք դեպքեր, երբ օրինակ, ցմահ դատապարտյալները բարձրագույն կրթություն են ստանում, և այդ գործընթացը սկսում են քրեակատարողական հիմնարկից, կա օրինակ, ցմահ դատապարտյալ, որը ցանկանում է միջնակարգ կրթությունն ավարտել, ունենալ համապատասխան վկայականը և դիմել բարձրագույն կրթության։ Սակայն երբ վերահսկող որևէ դատախազ ասում է՝ դու ձևական ես մասնակցում, ինչի՞ հիման վրա են տրվում այս գանհատականները, իմ մտահոգությունը սա է»։

Հարցը պատասխան չունի՝ վերջնական որոշումը դատարանինն է, և անձի բավարար կամ անբավարար վերասոցիալականացված լինելն էլ նրա գնահատման տիրությում է։ Քրեակատարողական հիմնարկներում կրթական գործ կազմակերպողներն ասում են՝ իրենց կենտրոնացումը որակյալ կրթություն կազմակերպելու և դրանում հնարավորինս շատ բանտարկյալների ներգրավելու վրա է։

Աղբյուրը՝ Հանրային ռադիո

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.