Skip to content Skip to sidebar Skip to footer

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է

Այսօր ուսանողների միջազգային օրն է, ուստի շնորհավորում ենք նաև բոլոր դատապարտյալ ուսանողներին և մաղթում հաջողություններ գիտելիքի ասպարեզում։

Կրթությունը շատ կարևոր է դատապարտյալների համար և կօգնի նրանց հետագայում գտնել իրենց տեղը կյանքում։

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք։

Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։ Սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում:

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը հընթացս իրականացնում է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հետազոտություն, որտեղ ուսումնասիրվելու են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական ու պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, մշակվելու են իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Հետազոտական զեկույցը կհրապարակվի տարեվերջին։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.