Skip to content Skip to sidebar Skip to footer

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Ուրախ ենք ներկայացնել Իրավական նախաձեռնությունների կենտրոնի 2025 թվականի գործունեության ամփոփումը։

Հաշվետու տարում Կազմակերպությունն աշխատել է 103 շահառուի հետ, որոնցից 77-ը ՝ տղամարդ, 26-ը ՝ կանայք։

Տղամարդկանցից 37-ն ազատազրկման, 2-ը ՝ ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ 1-ը ՝ կալանավորված անձինք են, որոնք պահվում են «Արմավիր» և «Սևան» ՔԿՀներում։ Մյուս 37-ից 35-ը պրոբացիայի ծառայության շահառուներ են, 2-ը ՝ նրանց ընտանիքի անդամներ։

Կանանցից 1-ը պրոբացիայի ծառայության շահառու է, 2-ը ՝ պրոբացիայի ծառայության շահառուների ընտանիքի անդամ։ Մյուս 23-ից 2-ն ազատազրկման դատապարտված, իսկ 21-ը ՝ կալանավորված կանայք են, որոնք պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում։

Ծրագրային և ոչ ծրագրային նախաձեռնությունների շրջանակներում Կազմակերպության կողմից հաշվետու տարում կատարվել է 100-ից ավել այց «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներ։

Կազմակերպությունը «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանցից ստացել է 6 ահազանգ, որոնք բոլորը վերաբերել են ահազանգն ուղարկած ազատազրկված անձանց առողջական վիճակին։

Հաշվետու տարում Կազմակերպությունը պաշտոնապես միացել է Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային դաշինքին, Կանանց աշխատանքային իրավունքների հարթակին, ընդգրկվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի կազմում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]