Skip to content Skip to sidebar Skip to footer

Մասնակցել ենք «ՀՀ-ն ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայի վավերացումից հետո. ՔՀԿ-ների դերն ու անելիքները» թեմայով քննարկում-դասընթացին

2026 թվականի հունվարի 20-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը մասնակցել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն թիմի կողմից կազմակերպված «ՀՀ-ն ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայի վավերացումից հետո. ՔՀԿ-ների դերն ու անելիքները» թեմայով քննարկում-դասընթացին։

Միջոցառմանը մասնակցում էին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչը։ Քննարկման ընթացքում ներկայացվել և վերլուծվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի հիմնական դրույթները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը և անելիքները կոնվենցիայի վավերացումից հետո ընթացող գործընթացներում։

Քննարկում-դասընթացի շրջանակում օնլայն ելույթով հանդես է եկել նաև ԱՄԿ գենդերային հավասարության և խտրականության բացառման հարցերով մասնագետ Օզգե Բերբերը, ով անդրադարձել է կոնվենցիայի կիրառման միջազգային փորձին և դրա կարևորությանն աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների կանխարգելման համատեքստում։

Հանդիպումը կարևոր հարթակ էր աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ներգրավվածության և համագործակցության ամրապնդման համար։

Իր ելույթի ընթացքում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է թեմայի արդիականությունը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի շահառու խմբերի՝ ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների համար։ Նա անդրադարձել է կազմակերպության կողմից իրականացված լայնածավալ հետազոտական աշխատանքներին սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում, ինչպես նաև ներկայացրել է ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայի համատեքստում հնարավոր ապագա գործողություններն ու նախաձեռնությունները։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]