Skip to content Skip to sidebar Skip to footer

2026 թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված կազմով հանդիպումը

2026 թվականի մարտի 4-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և Եվրոպայի խորհրդի համանախագահությամբ տեղի է ունեցել Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված կազմով հանդիպումը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Հանդիպման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025–2028 թթ․ ռազմավարության կատարման 2025 թվականի զեկույցի նախագիծը, որը մշակվել է պետական, տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Բացի այդ, ներկայացվել են 2026 թվականի առաջնահերթությունները։ Քննարկվել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ընդլայնման, նրանց տնտեսական հզորացման խթանման, ինչպես նաև առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Որպես Գենդերային թեմատիկ խմբի անդամ՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը նույնպես մասնակցել է քննարկմանը։

Նա գենդերային հավասարության ապահովման համատեքստում շեշտադրել է այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Նրա գնահատմամբ՝ սա բավականին կարևոր ձեռքբերում է խիստ հիերարխիկ և տղամարդակենտրոն համակարգում կանանց դերի բարձրացման և որոշումների կայացման գործընթացում նրանց ազդեցության ուժեղացման տեսանկյունից։ Ն․ Հովհաննիսյանի խոսքով՝ այս իրողությունը նաև հնարավորություն է տալիս խոսել համակարգում կանանց նկատմամբ զգայունության բարձրացման մասին։

Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը՝ նա ներկայացրել է 2025 թվականին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ազատազրկված կանանց հետ տարվող բազմապրոֆիլ գործունեությունը, ինչպես նաև նրանց հետ աշխատող մասնագետների համար իրականացված դասընթացները՝ գենդերազգայուն մոտեցումների և սկզբունքների կիրառման վերաբերյալ։ Նա առանձնահատուկ կարևորությամբ շեշտադրել է նշված խմբի կանանց սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում իրականացված աշխատանքը։

Այս համատեքստում Ն․ Հովհաննիսյանը կարևոր ձեռքբերում է համարել այն հանգամանքը, որ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել գենդերային քաղաքականության ռազմավարության մեջ ներառել ազատությունից զրկված կանանց շրջանում վերարտադրողական առողջության ծառայությունների և առողջապահական կանխարգելիչ միջոցառումների հավասար հասանելիության ապահովմանն ուղղված գործողություններ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]