Skip to content Skip to footer

Ֆոտոպատմություններ

Տեսակցությունները քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա դրական ազդեցություն է թողնում արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, որի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց հոգեկան առողջության, վարքագծի և հոգեվիճակի վրա։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար կարևոր է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվեն կարճատև և երկարատև տեսակցություններ, կարճաժամկետ մեկնումներ, հեռախոսազանգ և տեսազանգ: Հիմնարկի վարչակազմը պարտավոր է համապատասխան պայմաններ նախատեսել…

Մարզասրահները քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձանց առողջությունը պահպանելու և ազատ ժամանակն արդյունավետ ձևով տնօրինելու համար պայմաններ ստեղծելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի մարզասրահների առկայությունը: Մարզասրահների և մարզասարքերի առկայության, համալրվածության, մարզասրահներից օգտվող ազատազրկված անձանց թվաքանակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ստացված հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ ոչ բոլոր հիմնարկներում են առկա մարզասրահներ: Այդտեղ որպես մարզասրահ հարմարեցված են զբոսահրապարակները կամ այլ տարածքներ։ ՀՀ ԱՆ «Աբովյան»…

Ընթերցանությունը քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից: Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները, բացառությամբ «Աբովյան» և «Սևան» ՔԿՀ-ների, ունեն 1-ական գրադարաններ, որոնք համալրված են գրականությամբ: «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 1 հիմնական և 2 տեղամասային, իսկ «Սևան»  ՔԿՀ-ն՝ 1 աշխարհիկ և…

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]