Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2023թ. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2023 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը (հասանելի է անգլերենով):

Ըստ զեկույցի՝ դեռևս մտահոգիչ է մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում՝ կապված դրանց շենքային պայմանների, առողջապահական և հոգեբանական ծառայությունների հասանելիության, ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի, հիերարխիկ հարաբերությունների և քրեական ենթամշակույթի հետ։

  • Չնայած վերանորոգումներ կատարելու՝ կառավարության ներդրած ջանքերին, արձանագրվել են շենքերի նվաստացուցիչ պայմաններ։
  • Կալանավորվան՝ որպես խափանման միջոցի մեծածավալ կիրառումը հանգեցրել է գերբնակեցման, թեև ներդրվել են ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներ։
  • Հիերարխիկ հարաբերությունների հետ կապված խնդիրները դեռևս առկա են, թեև նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ 
  • Ինքնավնասումների հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ նույնը, ինչը կապված է առողջապահական և հոգեբանական ծառայությունների դժվար հասանելիության հետ, թեև ներդրվել է ինքնավնասումների և ինքնասպանությունների ռիսկի գնահատման գործիքակազմ։

  • ԼԳԲՏ անձինք դեռևս առերեսվում են խտրականության և բռնության։

  • Վարչակազմը թերանում է վատ վերաբերմունքի հետ կապված դեպքերի արդյունավետ քննության հարցերում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.