Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022թ. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը (հասանելի է անգլերենով):

Զեկույցն անդրադառնում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին առնչվող խնդիրներին, մասնավորապես շենքային պայմաններին, առողջապահական և հոգեբանական ծառայությունների որակին և հասանելիությանը, վարչակազմին և անկախ մշտադիտարկմանը։

Նշվում է ոչ բավարար և արժանապատվությունը նվաստացնող շենքային պայմանների մասին, թեև կառավարությունը վերանորոգման ուղղությամբ ջանքեր է գործադրել։ Այս համատեքստում շեշտադրվում են հղի կանանց և իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող մայրերի կենսապայմանները, նրանց ոչ բավարար բուժսպասարկման և սննդի տրամադրումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող անձանց համար նախատեսված խցերի ոչ բավարար կենսապայմանները։

Անդրադարձ է կատարվում հոգեբանական ծառայությանը, որի ոչ բավարար լինելը հանգեցնում է հացադուլի, ինքնավնասումների և ինքնասպանությունների թվի աճին, շեշտադրվում է մահվան դեպքերի առթիվ ոչ արդյունավետ և թափանցիկ քննության իրականացումը։

Զեկույցը փաստում է, որ քրեակատարողական ոլորտում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դրական տեղաշարժ նկատվում է, ինչը չի վերաբերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Պարզ չէ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ պարզապես դրանք ստվերում են գործում։   

Ազատազրկված ԼԳԲՏ անձանց վերաբերող խնդիրների համատեքստում հղում է կատարվում Իրավական նախաձեռնությունների կենտրոնի հրապարակած զեկույցին՝ վերահաստատելով, որ նշված խմբի անձանց իրավունքները կամ դրանց բարելավման անհրաժեշտությունը պետության կողմից չեն կարևորվում և ներառված չեն պետական ծրագրերում, ռազմավարություններում կամ զեկույցներում, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-22 թթ. ազգային ռազմավարության կամ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ․ ռազմավարության մեջ։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.