Skip to content Skip to sidebar Skip to footer

Դիտորդների խմբի 2021 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2021 թվականի գործունեության հաշվետվությունն ամփոփում է մշտադիտարկման արդյունքները, առավել տարածված խնդիրները, դրանք կարգավորելուն միտված Խմբի ձեռնարկած գործողությունները, այդ ուղղությամբ ՀՀ պատկան մարմիններին Խմբի կողմից ուղարկված գրությունները և դրանց պատասխանները, ինչպես նաև Խմբի գնահատականը։

Հաշվետվության մեջ ներառված տեղեկությունները հավաքագրվել են Խմբի կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների, ազատազրկված անձանցից ստացված ահազանգերի, նրանց հետ ունեցած առանձնազրույցների և հարցազրույցների, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ զրույցների, գրանցամատյանների ուսումնասիրության հիման վրա։

2021 թվականի ընթացքում մշտադիտարկվել են ՀՀ ԱՆ 10 քրեակատարողական հիմնարկները, ազատազրկված անձանց առողջության պահպանման, պահման պայմանների, սննդի կազմակերպման, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, խոցելի խմբերի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին առնչվող հարցեր: Վերլուծվել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունը, գնահատվել են այդ ոլորտին վերաբերող նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումները։

Դիտորդները 2021 թվականի ընթացքում շարունակել են բարձրացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման պայմանների անմխիթար վիճակի հարցը՝ մասնավորապես ահազանգելով հացադուլ հայտարարած դատապարտյալներին հատկացված խցերում անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմանների մասին։

Վերլուծվել են Քովիդ-19-ի հետ կապված իրավիճակն ու այդ ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, դատախազական հսկողության խնդրահարույց հարցերն ու քրեակատարողական համակարգի արդիականացմանն ու ռազմավարական մոտեցումներին վերաբերող հարցեր։

2021 թվականի հաշվետվության շրջանակներում ուսումնասիրվել են դատապարտյալների աշխատանքային իրավունքի, ինչպես նաև քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող հարցերը։ 

Հաշվետվության մեջ ներառված են նաև պաշտոնական տվյալներ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլի դեպքերի, տույժերի և հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ պաշտոնական տվյալներ։

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման, իսկ հետագայում՝ հետազոտության կազմման աշխատանքներին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ուսումնասիրելով ազատազրկված անձանց կրթության կազմակերպման հնարավորությունները քրեակատարողական հիմնարկներում։  

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.