Skip to content Skip to sidebar Skip to footer

«COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա»․ հետազոտություն

«COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա» հետազոտության նպատակն է խթանել կալանավորված և դատապարտված կանանց իրավունքների պաշտպանությունը համավարակի ժամանակ և բարձրացնել նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։

Հետազոտության խնդիրներն են.

  • Ուսումնասիրել և փաստագրել կալանավորված և դատապարտված կանանց կարիքները և իրավունքների խախտումները համավարակի ժամանակ:
  • Ուսումնասիրել և վերլուծել նրանց շրջանում համավարակի կանխարգելմանը, խնամքին և բուժմանն ուղղված ներպետական օրենսդրությունը, միջազգային չափորոշիչները և ուղեցույցերը։
  • Բացահայտել ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բացերը:
  • Մշակել կալանավորված և դատապարտված կանանց վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Հայաստանում նմանատիպ ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել: Այսինքն՝ զեկույցը հիմնախնդրի ուսումնասիրության առաջին փորձն է Հայաստանում։

Այն հասցեագրվում է որոշում կայացնող և քաղաքականություն մշակող այն կառույցներին, որոնք պատասխանատու են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների, ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների, մասնավորապես կանանց վիճակի բարելավման և իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար:

Ակնկալում ենք, որ զեկույցում վերհանված հիմնախնդիրները կնպաստեն նշված խմբի կանանց նկատմամբ հանրության, որոշում կայացնող և քաղաքականություն մշակող կառույցների զգայունության բարձրացմանը և վերաբերմունքի փոփոխությանը, ինչը կարևոր նախապայման է համարժեք բարեփոխումների իրականացման համար:

Հետազոտությունը կատարել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ` Equality Fund-ի ֆինանսական հովանավորությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.