Մեր դիտարկումները փաստում են, որ բանտային ոչ բարվոք պայմանները և ծառայությունները բացասաբար են անդրադառնում ազատազրկված կանանց հոգեկան և ֆիզիկական, այդ թվում՝ սեռական և վերարտադրողական առողջության վրա։ Հիմնական պատճառը կանանց ներհատուկ առողջապահական ծառայությունների, անձնական հիգիենայի ու խնամքի միջոցների բացակայությունը կամ սակավ հասանելիությունն է։ Հետազոտական հոդվածը մանրամասն ձևով ներկայացնում է հենց այդ հիմնախնդիրները։
Նյութը պատրաստել են Անահիտ Հարությունյանը (լրագրող) և Նարե Հովհաննիսյանը (իրավաբան)։ Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այցելություն է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ Քրեակատարողական ծառայություն, հարցազրույցներ են անցկացվել ինչպես ազատազրկված կանանց, այնպես էլ համակարգի աշխատակիցների հետ։ Ազատազրկված կանանց ձայնը և անունները փոխվել են՝ պահպանելու համար անձնական տվյալների գաղտնիությունը։
Նյութը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի «Կանանց իրավունքների դասընթաց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ: