Skip to content Skip to sidebar Skip to footer

«Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանք»․ քաղաքականության մշակման առաջարկություն

«Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանք․ քաղաքականության մշակման առաջարկությունը» նմանատիպ փաստաթուղթ մշակելու առաջին փորձն է Հայաստանում։ Նպատակն է նպաստել քրեակատարողական և պրոբացիայի համակարգում համավարակներին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը։

Այդ համատեքստում ուսումնասիրել ենք քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն առնչվող միջազգային և ներպետական փաստաթղթերը՝ գենդերազգայուն լինելու տեսանկյունից, իրականացրել ենք բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված շահերի պաշտպանություն և հանրային իրազեկում:

Փաստաթղթի մշակման ընթացքում բացահայտված հիմնախնդիրների հանրայնացման և ջատագովության համար կազմակերպել ենք 4 մեդիա քննարկում և 1 ամփոփիչ կոնֆերանս, որոնք նպաստել են, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ: Կալանավորված և դատապարտված կանանց խնդիրների շուրջ հանրության իրազեկվածությունը և զգայունությունը բարձրացնելու նպատակով պատրաստել ենք 2 տեսաֆիլմ։

Փաստաթղթում շեշտադրվում է, որ քրեակատարողական և պրոբացիայի համակարգում համավարակի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է․

  • Գենդերազգայուն մոտեցում ցուցաբերել կանանց իրավունքների ապահովմանն ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ Պրոբացիայի ծառայությունում:
  • Նպաստել, որպեսզի առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունները հասանելի
    և մատչելի լինեն նրանց համար։
  • Այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների կիրառման, ինչպես նաև կալանքից և
    պատժից ազատման մեխանիզմների կիրառման ժամանակ կարևորել կանանց ներհատուկ
    կարիքները:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է, որ 2025 թվականի 2-րդ կիսամյակում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է մշակի արտակարգ իրավիճակների անհատական ծրագրեր: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիր պետք է մշակվի նաև Պրոբացիայի ծառայության համար։ Լիահույս ենք, որ փաստաթուղթն օգտակար կլինի այդ ծրագրերի մշակման հարցում և կնպաստի, որպեսզի կանանց ներհատուկ կարիքները և խոցելիությունը հնարավորինս նկատի առնվեն։

Փաստաթուղթը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի
մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագրի շրջանակներում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.