Skip to content Skip to sidebar Skip to footer

«Քրեական արդարադատության բարեփոխման գործընթացում ներգրավելով սեփական փորձ ունեցող մարդկանց». 10 կետից բաղկացած ծրագիր

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպությունը հրապարակել է «Քրեական արդարադատության բարեփոխման գործընթացում ներգրավելով սեփական փորձ ունեցող մարդկանց». 10 կետից բաղկացած ծրագիրը, որին գործուն մասնակցություն է ունեցել Իրավական նախաձեռնությունների կենտրոնը։

Ծրագրի կազմմանը նախորդել է «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 15-ին։ Նպատակն էր քննարկել Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների հիմնախնդիրները՝ ազատազրկման փորձառություն ունեցող մարդկանց և հասարակական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Իսկ նախքան քննարկումն ազատազրկման փորձառություն ունեցող անձանց համար կազմակերպվել է դասընթաց, որն օգնել է զարգացնել նրանց արդյունավետ հաղորդակցության և ունկնդրման հմտությունները։ Բացի այդ, համատեղ ջանքերով քարտեզագրվել են քրեական արդարադատության համակարգի խնդիրները, որոնց անձինք առնչվել են։ Ներկայացվել են բարեփոխուﬓերին ուղղված քայլերը գործնական և ռազմավարական մակարդակներում, որոնք ձեռնարկվել են քրեական արդարադատության շահագրգիռ կողմերից։ Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են քննարկված խնդիրների լուծման հնարավոր ուղիներն ու փոխոխությունները։

Նախաձեռնությանը ներգրավվել է 7 անձ, ովքեր եղել են քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ինչպես նաև առնչվել են պրոբացիայի ծառայությանը։ Նրանցից 5-ն Իրավական նախաձեռնությունների կենտրոնի շահառուներն էին։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.