Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Ես կյանքս չեմ ավարտել բանտում, ես այնտեղ նորից եմ ծնվել». Հետք

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում կրթական միջոցառումներ կազմակերպելու առումով բազմաթիվ թերություններ կան։

«Մենք խոսում ենք կրթությունը կազմակերպելու մասին, բայց հարցն այն է, թե քանի հոգու համար էայդ կրթությունը հասանելի։ Մասնագիտական կրթության հետ կապված խնդիրն այն է, թե ինչքանո՞վ է այդ մասնագիտությունը, որ ուսուցանվում է ՔԿՀ-ում մրցունակ, ինչքանո՞վ է անձը դասընթացից հետո դառնալու վերազինված, մրցունակ` պատիժը կրելուց հետո աշխատաշուկա մտնելու, այդ աշխատաշուկայի մրցակցությանը դիմանալու։ Այսինքն՝ ընդհանուր ինչ-որ դասընթացներ են կազմակերպում, որոնք որ մասնագիտական կարիքներին չեն արձագանքում։ Շատ դեպքերում ասում են, որ ազատազրկվածները մոտիվացված չեն նման ծրագրերին մասնակցելու, բայց միգուցե անհրաժեշտ է, որ նախարարությունը կարիքների գնահատում անի, հասկանա ազատազրկված անձանց կարիքները»։

Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ պատժի կրումից հետո պետությունը կորցնում է նախկին դատապարտյալների հետագիծը։

«Արդարադատության նախարարության հիմնավորումն այն է, որ իրենք գործ ունեն անձի հետ, երբ նա ՔԿ հիմնարկում է, բայց չկան մեխանիզմներ, գերատեսչությունների միջև համագործակցություն, որ ՔԿ հիմնարկից դուրս գալուց հետո այդ անձին ուղղորդեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կամ, որ անձը ՔԿՀ-ում մասնագիտական դասընթացների է մասնակցել, ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ ինչ է եղել այդ անձի հետ ազատության մեջ հայտնվելուց հետո»,- ասաց Նարե Հովհաննիսյանը։

Նարե Հովհաննիսյանը նշում է, որ ՔԿ հիմնարկն ուղարկում է այն անձանց տվյալները, որոնցպատժի կրմանը մնացել է վեց ամիս, բայց նրանց համար որևէ վերապատրաստում չի իրականացվում։

«Վերապատրաստում չի իրականացվում, որովհետև նշված թեմաներով վերապատրաստումներն իրականացնելու համար որևէ կազմակերպություն չի դիմում։ Այս դեպքում իրենք հիմնավորում են, որ իրենց լիազորություններից դուրս է, բայց ինչ-որ առումով նաև անպատասխանատվության կամ անհետևողականության դրսևորման հարց է։ Եթե անգամ կա լիազորված մարմին՝ ի դեմս Զբաղվածության պետական գործակալության, այդ խնդիրը չի վերհանվում, չի քննարկվում, թե ինչու վերապատրաստումն իրականացնելուհամար որևէ կազմակերպություն չի դիմում։ Այսինքն, եթե որևէ հասարակական կազմակերպություն հարցում անի, ուղարկի, խնդիրը կբացահայտվի, կբարձրաձայնվի, բայց պետությունն ինքն իրենով՝ որպես պատասխանատու մարմին, այդ խնդիրը քննարկման առարկա չի դարձնում»։

Ամբողջական հոդվածը՝ Հետք

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.