Հայաստանի hանրային ռադիոյի «Դպրություն» կրթական հաղորդաշարի հյուրերն են Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ, հոգեբան Սիրարփի Մուղդուսյանը:
Ս. Մուղդուսյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության շահառուների համար իրականացվող կրթական ծրագրերը և դրանց ազդեցությունը շահառուների վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների կանխարգելման վրա:
Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է պրոբացիայի ծառայության հետ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությանը, որի շրջանակներում իրականացվում է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից:
Հաղորդումը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում: