Skip to content Skip to sidebar Skip to footer

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության հետ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021թ. հուլիսի 14-ին համագործակցության հուշագիր է կնքել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության հետ:

Հուշագրի նպատակն է երկուստեք համախմբել ուժերը՝ պրոբացիայի շահառուների համար վերասոցիալականացման ծրագրերի իրականացման, պրոբացիայի ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման և այլ կարևոր գործողությունների ուղղությամբ:

Ներկայումս «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արդեն իսկ արդյունավետորեն համագործակցում է՝ իրականացնելով «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2023 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.