Skip to content Skip to sidebar Skip to footer

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է համագործակցությունը Դիտորդների խմբի հետ

Ազատազրկման պայմանները մեծացնում այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտումների ու չարաշահումների և դրանք վարչակազմի կողմից քողարկելու հավանականությունը, քանի որ սահմանափակված են մարդու ազատությունը և հանրային վերահսկողությունը:

Ուստի կարևորելով ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և հանրային վերահսկողությունը՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն փակ հաստատություններում մշտադիտարկում իրականացնելն ամրագրել է որպես կանոնադրական նպատակ և 2017թ.-ից ակտիվորեն ներգրավվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:

Դիտորդների խմբի կազմում որպես անդամ ներկայացված է կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը: Խմբի այլ անդամների և փորձագետների հետ համագործակցությամբ՝ Ն. Հովհաննիսյանը 2017-2020 թվականների ընթացքում այցելություններ է կատարել քրեակատարողական հիմնարկներ (2017թ.՝ 17 այց, 2018թ. 41 այց, 2019թ.՝ 27 այց, 2020թ.՝ 21 այց):

Այցերի արդյունքում բացահայտված հիմնախնդիրների կարգավորման առնչությամբ Դիտորդների խմբի կողմից մի շարք ընթացիկ և հրատապ հաշվետվություններ կամ տարաբնույթ գրություններ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարությանը: Կարևորելով արձանագրված հիմնախնդիրների հանրայնացումը՝ Ն. Հովհաննիսյանը՝ որպես Դիտորդների խմբի անդամ, մասնակցել է նաև մի շարք մամուլի ասուլիսների, հանրային քննարկումների և հարցազրույցների:

2021թ. Ն. Հովհաննիսյանը 3 տարի ժամկետով ընտրվել է որպես Դիտորդների խմբի անդամ՝ վերահաստատելով ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում կազմակերպության առաջնահերթությունը:

Լիահույս ենք, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի ներգրավվածությունը Խմբում նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ տարիների ընթացքում:

Ինչպես նաև ակնկալում ենք, որ կազմակերպության ջանքերի ներդրումը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում հանրային վերահսկողության ուժեղացմանը և իրավախախտումների դեպքերի նվազեցմանը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.