Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ պրոբացիայի կին շահառուների մատնահարդարման դասընթացի 1-ին հանդիպումը

Քանի որ պրոբացիայի կին շահառուներն արդեն ազատության մեջ են և չունեն սահմանափակումներ, կարող են աշխատել։ Սակայն աշխատանքի տեղավորվելիս նրանք բախվում են նույն խնդիրներին, ինչ ազատազրկված անձինք, ինչի հետևանքով էլ կորցնում են աշխատելու մոտիվացիան և դուրս մղվում տնտեսական գործունեությունից: Այս ամենը բացասաբար է անդրադառնում նրանց նյութական բարեկեցության և տնտեսական կայունության վրա:

Ուստի «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պրոբացիայի կին շահառուների համար իրականացնում է նաև մատնահարդարման դասընթաց, որը կնպաստի և՛ նրանց մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը, և՛ նյութական բարեկեցության ու տնտեսական կայունության ապահովմանը:

2021թ.-ի հուլիսի 7-ին տեղի ունեցավ մատնահարդարման դասընթացի 1-ին հանդիպումը:

«Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցում ենք  ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության հետ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.