Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ պրոբացիայի կին շահառուների վարսահարդարման դասընթացի 1-ին հանդիպումը

Պրոբացիայի կին շահառուներն ազատության մեջ են և չունեն այն սահմանափակումները, ինչ բանտում գտնվող կանայք: Սակայն աշխատանքի տեղավորվելիս նրանք բախվում են նույն խնդիրներին, ինչ ազատազրկված անձինք:

Պրոբացիայի կին շահառուների աշխատանքի տեղավորմանը խոչընդոտում են մասնագիտական ոչ բավարար հմտություններն ու կարողությունները, աշխատանքային փորձի պակասը, գործատուների կողմից պիտակավորումը, աշխատաշուկայում կանանց նկատմամբ գենդերային խտրականությունը և մի շարք այլ գործոններ:

Հետևանքը լինում է այն, որ նրանք կորցնում են աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը և աշխատելու մոտիվացիան՝ դուրս են մղվելով տնտեսական գործունեությունից: Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում նրանց նյութական բարեկեցության և տնտեսական կայունության վրա:

❗️Հաշվի առնելով վերոնշյալ խնիրները՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պրոբացիայի կին շահառուների համար իրականացնում է վարսահարդարման դասընթաց, որը կնպաստի ոչ միայն նրանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, այլև նյութական բարեկեցության և տնտեսական կայունության ապահովմանը:

2021թ.-ի հուլիսի 6-ին տեղի ունեցավ վարսահարդարման դասընթացի 1-ին հանդիպումը:

«Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցում ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության հետ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.