Սույն թվականի հուլիս ամսից մեկնարկում ենք «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի իրականացումը:
Ծրագրին մասնակցում են պրոբացիայի կին շահառուները, այսինքն՝ կանայք.
- որոնց նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց,
- որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց,
- որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան,
- որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են,
- որոնց պատժի կրումը հետաձգվել է։
Ծրագրի նպատակն է խթանել պրոբացիայի կին շահառուների տնտեսական կայունությունը՝ զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները և բարելավելով նրանց նյութական բարեկեցությունը:
❗️Այդ նպատակով կազմակերպում ենք մատնահարդարման, վարսահարդարման և բիզնես հմտությունների զարգացման դասընթացներ, իսկ դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրենք մատնահարդարման և վարսահարդարման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:
Այսպիսով՝ նրանք դուրս չեն մղվի աշխատաշուկայից, չեն անտեսվի և չեն կորցնի աշխատելու մոտիվացիան, այլ կկայանան և կունենան կայուն եկամուտ՝ օրինակ ծառայելով այլ կանանց։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցում ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության հետ: