Skip to content Skip to sidebar Skip to footer

Նարե Հովհաննիսյանը ընտրվել է որպես Դիտորդների խմբի անդամ

Նարե Հովհաննիսյանը բանասիրական կրթությունը ստացել է Գորիսի, ապա՝ Երևանի պետական համալսարաններում։ 2019 թվականին ավարտել է Երևանի «Հյուսիսային համալսարանի» իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի բաժինը:

2010 թվականին թղթակցել է «Առավոտ» օրաթերթրին և «Միհր» հայ-իրանական մշակութային հանդեսին։ 2013 թվականին որպես բաժնի համակարգող աշխատել է Երևանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնում», իսկ 2014 թվականին որպես վարչական քարտուղար աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական կրթության» բաժնում:

Կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հիմնախնդիրների շուրջ սկսել է աշխատել 2011 թվականին՝ որպես կամավոր ընդգրկվելով «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ներում։

2015-17 թվականներին համակարգել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերը՝ աշխատելով խոցելի խմբերի հիմնախնդիրների շուրջ։

 

2017 թվականին հիմնադրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հկ-ն:

2018 թվականից համակարգում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հանրային կապեի և հաղորդակցության աշխատանքները: 2018 թվականից «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ է։

«Նոր Սերունդ» հկ-ի կողմից 2016 թվականին ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում որպես փորձագետ:

2017-2020 և 2021 թվականներին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հկ-ի կողմից Խմբում ներգրավվել է որպես անդամ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021թ. հունիսի 1-ից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրը, որի նպատակն է՝ խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ծրագրի շրջանակներում իրականացնում ենք «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հետազոտություն:

Հետազոտական աշխատանքները մեկնարկել ենք 2021թ.-ի հուլիսից:

Հետազոտության իրականացման համար ընտրվել են փաստաթղթերի որակական վերլուծության, համեմատական իրավական վերլուծության, խորին հարցազրույցների և գրավոր հարցումների մեթոդները։

Ուսումնասիրվելու են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական ու պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, մշակվելու են իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Հետազոտական զեկույցը կհրապարակվի տարեվերջին։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.