Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան իր շուրջն է համախմբել այն կազմակերպություններին և անհատներին, որոնց հիմնական նպատակն է խթանել Հայաստանում հավասարության մշակույթը և աջակցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանությանը:
2021թ.-ի հուլիսի 17-18-ը Կոալիցիան իր անդամ կազմակեպությունների և անհատների մասնակցությամբ արտագնա աշխատաժողով էր կազմակերպել՝ մշակելու համար առաջիկա տարիների ռազմավարական պլանը:
Աշխատաժողովն արդյունավետ էր: Մասնակիցները ծանոթացել են Կոալիցիայի ծրագրերին, քննարկել են ներքին և արտաքին հաղորդակցությանն առնչվող հարցերը և մշակել են 2021-2024թթ.-ի ռազմավարական գործողությունները:
Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը ևս մասնակցել է նշված աշխատաժողովին: Նա Կոալիցիայում ընդգրկված է որպես անհատ անդամ։
Ազատազրկված անձինք կրկնակի խոցելի խումբ են: Նրանք հասարակության մեջ խտրականության են ենթարկվում այն պատճառով, որ ունեն ազատազրկված կարգավիճակ: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներում չեն գործում խտրականության արգելքին ուղղված հատուկ ընթացակարգեր:
Ազատազրկված անձանց հավասարության և խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունը Իրավական նախաձեռնությունների կենտրոնի համար օրակարգային է:
Այս համատեքստում կազմակերպությունը կարևորում է Կոալիցիայի հետ համագործակցությունը: