Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամփոփվել են «Նամակ բանտից» խորագրով մրցույթի արդյունքները

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021թ․-ի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ն իրականացրեց «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի նպատակն էր ստեղծել մեդիա հարթակ, որտեղ կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք, ըստ  կազմակերպիչների, կօգնեն բարձրացնելու հասարակության իրազեկվածությունն անազատության մեջ գտնվող անձանց խնդիրների շուրջ, ինչն էլ թույլ կտա հետագայում բարելավելու հասարակության և ազատազրկված անձանց միջև հաղորդակցությունը՝ նպաստելով նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը։

Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել էր «Նամակ բանտից» մրցույթ-հոդվածաշարը, որի շնորհիվ անազատության մեջ գտնվող անձանց տրվել էր հնարավորություն՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունների մասին, ներկայացնելու անձնական պատմությունները՝ ազատությունից զրկվելու բոլոր հետևանքներով, ինչպես նաև բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները և այնտեղ անցկացված տարիների փորձառությունը։

«Նամակ բանտից» մրցույթին մասնակցել էին ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներից։ Մրցույթի ամփոփման արդյունքում շնորհակալագրեր և դրամական պարգևներ են ստացել «Աբովյան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ների դատապարտյալները, այդ թվում ՝ ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձ։

Շնորհակալագիր են ստացել նաև այն դատապարտյալները, որոնք նկարահանվել են «Ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմում։

Հաղթողների աշխատանքները մրցույթի կազմակերպիչների կողմից հրապարակվում են www.wordpress-170582-2149858.cloudwaysapps.com մեդիա հարթակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]