Ամեն տարի դեկտեմբերի 1-ին աշխարհը հիշատակում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը։
Մարդիկ ամբողջ աշխարհում միավորում են իրենց ուժերը՝ ցույց տալու համար իրենց աջակցությունը ՄԻԱՎ-ով ապրող ու ՄԻԱՎ-ից տուժած անձանց և հիշելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ՁԻԱՀ-ի պատճառով։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ Վերջ դնենք ՁԻԱՀ-ին, վերջ դնենք անհավասարություններին, վերջ դնենք համավարակներին:
Կարևորելով ազատազրկված անձանց շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս միանում է օրվա կարգախոսին և կոչ անում կառավարությանը բարձրացնել ՄԻԱՎ ծառայությունների որակն ու հասանելիություն բանտերում: