Skip to content Skip to sidebar Skip to footer

Կարծիքներ «Մարդիկ՝ ճաղերից այնկողմ» տեսաֆիլմերի մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն 2021թ. հունիսի 1-ից իրականացնում է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվել են ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր: Տեսաֆիլմերի վերաբերյալ կարծիքները ներկայացնում ենք ստորև:

Տեսաֆիլմում շատ բան է ամփոփված։ Այն մի մարդու մասին է, ով իմ կյանքի իմաստն է, և ես հպարտ եմ նրա մարդ տեսակով… Ոչ մի արգելք չի կարող մեզ բաժանել, իսկ դժվարությունները մարդու համար են։ Մենք կհաղթահարենք ամեն բան ու կհասնենք մեր երազանքին:

Այս տեսանյութերի դերը մեծ էր, քանի որ կոտրեցին տարբեր կարծրատիպեր ազատազրկված անձանց մասին։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, երբեմն նայի նման տեսանյութեր, որպեսզի փոխի իր վերաբերմունքը նման անձանց նկատմամբ և օգնության ձեռք մեկնի։

Երբ նայեցի ֆիլմերը, մի շարք մտքեր առաջացան: Դրսում՝ ազատության մեջ, ովքե՞ր և ինչպե՞ս են հիշում դատապարտյալներին: Տասը կամ ավել տարիներ բանտարկության մեջ լինելուց հետո մարդ ինչպե՞ս կարող է վերադառնալ այն հասարակություն, որտեղ իրեն չեն հիշում: Բանտարկությունից հետո մարդն իրեն ազատության մե՞ջ է ապահով զգում, թե՞՝ բանտում, որտեղ կյանքը կանոնակարգված է և վերահսկվում է: Մերժելով ու մեկուսացնելով դատապարտյալներին՝ մենք օգո՞ւտ, թե՞ վնաս ենք տալիս հասարակությանը: Չէ՞ որ մարդն իր կատարած արարքի համար արդեն պատժվել է: Այս հարցերը կարող են սպառիչ պատասխան չունենալ: Բայց մենք կարող ենք վերանայել մեր վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ:

Չնշվեցին քրեական հոդվածը, կատարած հանցանքն ու դրդապատճառը։ Հասկացա, որ զղջում է կատարվածի համար, երկկողմանի ափսոսանք հայտնում: Իսկ ապագայի համար հստակ պլաններ ունի, կգտնի աշխատանք և կապրի իր ընտանիքի կողքին:

Տեսաֆիլմերը դիտելուց հետո կարծիքս ոչ թե փոխվել, այլ ամրապնդվել է, քանի որ միշտ կարծել եմ, որ մարդն ամենուր մնում է ՄԱՐԴ։ Հիմնական զգացողությունը, որ առաջացել է դիտման ընթացքում, ապրումակցումն է։ Կարծում եմ ՝ հասարակությունը պետք է քարկոծելու փոխարեն օգնության ձեռք մեկնի նման անձանց, որպեսզի նրանք կարողանան վերաիմաստավորել իրենց կյանքը և նորովի սկսել այն, իսկ ազատություն ստանալուց հետո էլ ոչ թե բախվեն նոր խնդիրների, այլ՝ ջերմության, որպեսզի գեթ մի փոքր հալչի նրանց հոգու սառույցը, որ կերտվել է դաժան օրերի ընթացքում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.