Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով միջոցառում՝ ազատազրկված անձանց ստեղծագործությունների ցուցադրմամբ

Դեռևս 2021 թվականի հունիսից «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացնում էր «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ․ ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» խորագրով ծրագիրը։ Ծրագիրն ավարտվել էր այս տարվա հունվարին, ինչի կապակցությամբ ՀԿ-ն այսօր՝ մարտի 11-ին, կազմակերպել էր «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով միջոցառում՝ դատապարտյալների ստեղծագործական աշխատանքերի ցուցադրմամբ։

Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներից 27 ազատազրկված անձանց, այդ թվում նաև 10 ցմահի՝ 100-ից ավելի ստեղծագործություններ՝ գեղանկարներ, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքներ, ձեռագործություններ, որոնց գները սահմանվել էին հեղինակների կողմից։ 

Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ այս ցուցահանդես-վաճառքը նպատակ ունի ոչ միայն փոխելու լայն հասարակության կարծիքը անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, այլև միտված է խթանելու դատապարտյալի ստեղծագործական ձիրքը, գնահատելու գեղեցիկը զգալու, արարելու և ներկայացնելու նրա անկեղծ ձգտումը․ հասարակության վերաբերմունքն ու գնահատանքը կարող են լծակ դառնալ ազատազրկված անձի համար՝ ամբողջովին փոխելու և վերանայելու իր կյանքը։  

Ցուցահանդեսին ներկա էին դատապարտյալների հարազատներ, նախկին դատապարտյալներ, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների վարչական աձնակազմի անդամներ։

Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է ստեղծագործող դատապարտյալներին:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.