Ապրիլի 22-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հանդիպում էր կազմակերպել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» և «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրերի դրամաշնորհառուների հետ:
Հանդիպման նպատակը ցանցային համագործակցության խթանումն էր, ինչը կօգնի հիմնադրամի և իր գործընկերների՝ ջատագովությանն ուղղված քայլերն ավելի արդյունավետ և նպատակային դարձնել:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս հիմնադրամի դրամաշնորհառուներից է և իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը», որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Աննիկա Նորդին Ջայավարդենան և ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և զարգացումների մասին, ներկայացրեց այդ հարցում ԵՀՀ մոտեցումները և աշխատանքը:
Իսկ դրամաշնորհառուները ներկայացրեցին իրենց ծրագրերի ընթացքը և արդյունքները, քննարկեցին ծրագրային մարտահրավերներն ու հնարավորությունները, շարունակականության և հետագա համագործակցության հեռանկարները:
Աղբյուրը՝ Առավոտ