2022 թվականի մայիսի 22-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գործող դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության և նշված միավորման միջև համագործակցության հնարավորությունները:
Դատապարտյալներն առաջարկություններ են ներկայացրել ձեռքի աշխատանքների վաճառքի և մշակութայի միջոցառումների կազմակերպման ձևաչափի վերաբերյալ: Կարևորվել է այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնք կնպաստեն ազատազրկված անձանց և հասարակության միջև հաղորդակցության ամրապնդմանը:
Previous
Next