Skip to content Skip to sidebar Skip to footer

«Արևի նման նայենք աշխարհին». ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամի և հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արևի նման նայենք աշխարհին» խորագրով բազմաբովանդակ միջոցառում, որն ուղեկցվել է ՔԿՀ-ում պահվող անչափահաս կալանավորված անձանց հանրակրթական վերջին զանգով:

Հյուրերի շարքում են եղել ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից՝ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանի գլխավորությամբ:

Բացման խոսքով հանդես է եկել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ձոնիկ Մարգարյանը: 

Հունիսի 1-ի, ինչպես նաև շրջանավարտ կալանավորված անձանց վերջին զանգի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադրամի տնօրեն, Հայոց պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանը: 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Աբովյան» ՔԿՀ-ին է հանձնել «Ճանապարհային երթևկության անվտանգության կանոնները մեր կյանքում» գրքույկները և «Երթևեկենք անվտանգ» սեղանի խաղը: 

Միջոցառմանը կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ՔԿՀ-ի շրջանավարտների ձեռքի՝ գեղեցիկ և ուշագրավ աշխատանքները: 

Հիմնարկի պետ Արմեն Մարտիրոսյանը միջոցառման ավարտին անչափահաս կալանավորված անձանց և մայրերի հետ հիմնարկում գտնվող մանկահասակ երեխաներին հանձնել է նվերներ՝ գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ և քաղցրավենիքներով փաթեթներ: 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.