Skip to content Skip to sidebar Skip to footer

Ընդունելություն Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում՝ ԼԳԲՏ Հպարտության ամսվա առթիվ

ԼԳԲՏ հպարտության ամիսը նշվում է ամեն տարի հունիսին՝ ոգեկոչելու 1969 թվականի Սթոնվոլյան շարժումը։ Տոնակատարության նպատակն է հասնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և սեռական ու գենդերային բազմազան այլ անձանց համար հավասար արդարադատության և հավասար հնարավորությունների։ Հպարտության ամիսը հնարավորություն է ևս մեկ անգամ ճանաչելու այն ազդեցությունը, որ ԼԳԲՏ համայնքի անձինք ունեցել են պատմության ընթացքում, գնահատել ձեռքբերումները և առերեսվել մարտահրավերներին։

Այս տարի տոնակատարությունը նշվեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն․Գ․ Լին Մ․ Թրեյսիի կեցավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ, որին մասնակցություն ունեցավ նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հետամուտ է ՔԿՀ-ներում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վերասոցիալականացմանը։

Կազմակերպությունը կատարել է «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտությունը, որն այս խմբի խնդիրների ուսումնասիրության առաջին փորձն էր։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.