ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների արդյունավետ զբաղվածության ապահովման և գիտելիքների բարելավման նպատակով Իրավական նախաձեռնությունների կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը «Երթևեկենք անվտանգ» սեղանի խաղ են տրամադրել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը:
Սեղանի խաղը հետաքրքիր ժամանցի միջոցով սովորեցնում է ճանապարհային երթևեկության նշանները, հետիոտնի, հեծանվորդի և վարորդի անվտանգ վարքագծի կանոնները: Այս խաղի միջոցով անչափահասները կարող են սովորել երթևեկության կանոնները, ինչը կօգնի խուսափել ճանապարհատրանսպորտային խախտումներ կատարելուց: