Skip to content Skip to sidebar Skip to footer

Հարցազրույց Կոալիցիայի նոր նախագահ Հայկ Աբրահամյանի հետ

2022թ. մայիսի 25-ին Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի անդամ կազմակերպությունների Ընդհանուր ժողովը կոալիցիայի նոր նախագահ ընտրեց Հայկ Աբրահամյանին։

Խոսելով Կոալիցիային միանալու իր շարժառիթների և Կոալիցիայի առաջիկա ծրագրերի մասին՝ նա, որպես հասարակության մեջ հասարակության մեջ մշակութային տեղաշարժի օրինակ, մատնանշել է «Ձեռքդ տո՛ւր, հասարակության» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որը կազմակերպել էր Իրավական նախաձեռնությունների կենտրոնը.

«Մի քանի ամիս առաջ մասնակցում էի Կոալիցիայի անդամներից մեկի կազմակերպած միջոցառմանը, որտեղ իրականացվում էր ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Այն հանրային հետաքրքրությունը, որ այս միջոցառումը առաջացրել էր, այցելուների, գնորդների անդադար հոսքը ևս մեկ անգամ ինձ համար հաստատեցին այն միտքը, որ վերաբերմունքն ու համոզմունքները կարող են փոխվել»:

Նշենք, որ Հայկ Աբրահամյանը քաղաքացիական հասարականության կարողությունների զարգացման խորհրդատու է ոլորտում ավելի քան 8 տարվա փորձով։ Մինչև Կոալիցիային միանալը Հայկն աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Միջազգային հաշվետվողականության ծրագրի հետ։ Որպես դասընթացավար և խորհրդատու նա աշխատել է համայքային կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ Հայաստանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ ուղղված ջատագովության արշավների, հաղորդակցության և համայքնային ներգրավման ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը։

Հայկի փորձառությունը մարդու իրավունքների և հատկապես խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտում է։ 2015 թվականից սկսած նա ներգրավված է եղել Հայաստանում քաղհասարակության ջատագովության գործողություններում՝ ուղղված հակախտրականության օրենսդրության և քաղաքականությունների ընդունմանը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.