2022թ. սեպտեմբերի 23-25-ը Հայաստանի և Վրաստանի քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ և լրագրողներ հանդիպեցին Հաղպատում՝ քննարկելու գործընկերային ցանցերի ստեղծման, համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության հեռանկարները:
Երկու երկրների լրագրողները և ՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին համագործակցության ակնկալիքները, համատեղ նախագծերի գաղափարները, դրանց իրականացման մեդիա ռազմավարությունները, ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը, ՀԿ-ԶԼՄ համագործակցության բարելավման առաջարկությունները:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էր նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը: