Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում ՔԿՀ-ների սոցիալական աշխատողների և հոգեբանների համար

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև 2022 թվականի ապրիլին համագործակցության հուշագիր է կնքվել:

Համագործակցության շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել քրեակատարողական հիմնարկների աշխատողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ իրականացնելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն քրեակատարողական հիմնարկների հոգեբանների և սոցիալական աշխատողների համար մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ է կազմակերպում: Դասընթացի թեմաներն են՝

  • «Մարդու իրավունքներ և խտրականության արգելք»,
  • «Սոցիալական աշխատանքի առանձնահատկություններն իրավախախտում կատարած անձանց հետ»,
  • «Գենդերազգայուն սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները կանանց տարբեր խմբերի հետ աշխատանքում»,
  • «Հոգեախտորոշման հմտությունները և ինքնաճանաչման հիմնական սկզբունքները»,
  • «Գենդերազգայուն  հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները»,
  • «Ազատազրկման վայրում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները»:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.