Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ակտիվորեն համագործակցում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կարևորում է ազատազրկված անձանց տրամադրվող առողջապահական ծառայությունների բարելավումը: Այս համատեքստում կարևորում է հոգեկան առողջության խնդիր ունեցող ազատազրկված անձանց մատչելի և որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրումը, դրանց հասանելիության ապահովումը, քանի որ նշված խմբի անձինք կալանավորման կամ ազատազրկման ձևով պատժի կրման ընթացքում առնչվում են մի շարք խնդիրների՝ կապված առողջապահական և այլ ծառայությունների հասանելիության, իրենց հիմնական իրավունքների ապահովման հետ:

Կազմակերպությունը կարևորում է նաև վնասի նվազեցման ծրագրերի հասանելիությունը քրեակատարողական հիմնարկներում: Այս համատեքստում դեռևս 2021 թվականին իրականացրել է «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով հետազոտություն, որի շրջանակներում ուսումնասիրել է ազատազրկված ԼԳԲՏ անձանց  շրջանում ՄԻԱՎ ծառայությունների որակի և հասանելիության հետ կապված խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Կազմակերպությունը 2022 թվականից իր գործունեության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձնում քրեակատարողական բուժօգնության ծառայությանը վերաբերվող խնդիրների քննարկմանը և ուսումնասիրությանը:

Տարեսկզբից սկսել է իրականացնել «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են նշված խմբերի կանանց իրավունքների խախտումները համավարակի պայմաններում: Հետազոտության շրջանակներում դիտարկվել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման բուժկետների վիճակը, դրանց համալրվածությունը և համավարակներին արձագանքելու պատրաստվածությունը: Կազմակերպվել է հանրային քննարկում՝ ներկայացնելու առողջապահական ծառայությունների ծավալը, որը ՊՈԱԿ-ը տրամադրում է ազատազրկված անձանց, վեր հանելու խնդիրները և դրանց լուծման տարբերակները։ Բարձրաձայնվել են այն խնդիրները, որոնց առերեսվել են ազատազրկված կանայք և պրոբացիայի կին շահառուները COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների ժամանակ: Նախատեսվում է բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի քաղաքականության փաստաթուղթ մշակել:

Կարևորերով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումը, կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց կազմակերպել, որը ներառում է հետևյալ թեմաները՝

  • «Վնասի նվազեցման ծրագրերը (ՄԻԱՎ, Վիրուսային հեպատիտ Ց)»,
  • «Առողջության պահպանման իրավունք»,
  • «Տեղեկատվության շրջանառությունն առողջապահության ոլորտում»:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.