Նոյեմբերի 22-ը հոգեբանների մասնագիտական օրն է:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շնորհավորում է քրեակատարողական համակարգի հոգեբաններին:
Նշենք, որ 2022 թվականի ապրիլին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել քրեակատարողական համակարգի աշխատողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ իրականացնելու ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կազմակերպությունը 2022 թվականի նոյեմբերի 9-11-ը վերապատրաստման դասընթաց է իրականացրել, որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 8 հոգեբան:
Դասընթացի թեմաներն էին՝
- «Հոգեախտորոշման հմտությունները և ինքնաճանաչման հիմնական սկզբունքները»,
- «Գենդերազգայուն հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները»,
- «Ազատազրկման վայրում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները»:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: