Skip to content Skip to sidebar Skip to footer

Լուսաբանման հրավեր. «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս

Հարգելի լրագրողներ,

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է լուսաբանելու «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 14:00-17:00-ն, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում:

Կոնֆերանսին հրավիրված են մասնակցելու պետական կառույցների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։

Նպատակն է խթանել միջազգային, պետական և տեղական կառույցների համատեղ ջանքերի ներդրումը ազատազրկված անձանց կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

Կոնտակտային անձ՝ Նարե Հովհաննիսյան

Հեռախոս՝ +374 33 155 300

Էլ.-հասցե՝ [email protected]

 

Կոնֆերանսն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.