Այսօր՝ 2023 թվականի մարտի 16-ին, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներ։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է փոխանակել գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ և պարբերկաններ, հրապարակել կողմերի գործունեությանն առնչվող նյութեր։
Բացի այդ, կձևավորվեն աշխատանքային խմբեր համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման համար։
Երևանի «Հայբուսակ» համալսարանի համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը նշեց, որ համալսարանի համար որակյալ մասնագետներ պատրաստելն առաջնահերթ նշանակություն ունի։ Այս համատեքստում կարևորում են ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացումը, ինչը կազմակերպության հետ համագործակցության նախադրյալներից է։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը հավելեց, որ կրթական հաստատություն-հասարակական ոլորտ համագործակցությունը միանշանակորեն կօգնի, որպեսզի ուսանողները ծանոթանան պրակտիկ խնդիրների հետ, ինչը կնպաստի, որպեսզի ուսանողներն արհեստավարժ մասնագետներ դառնան։ Նշեց, որ կազմակերպությունը կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ համագործակցության կայացման համար: