Skip to content Skip to sidebar Skip to footer

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը մասնակցեց «Սևան» ՔԿՀ-ում կազմակերպված «Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագիրը կրող միջոցառմանը

2023 թվականի մայիսի 31-ին «Սևան» ՔԿՀ-ում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որը կրում էր «Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագիրը։ Այն կազմակերպվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթական ծրագրերի շրջանակներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանի, դատապարտյալների ինքնագործ մշակութային խմբի ղեկավար, ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի նախաձեռնությամբ և «Սևան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ: 

Սարդարապատի հերոսամարտին նվիրված միջոցառումն ինքնատիպ դաս էր՝ հագեցած հայրենասիրական թեմաներով: Ընթացքում ոգեկոչվել են հայ այն նահատակների անունները, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի՝ պաշտպանելով և մեզ հասցնելով հավերժ ճամփորդող Հայասատանը։ Մասնակիցները դիտել են «Անդրանիկ» փաստավավերագրական ֆիլմը, որն ամփոփվել է քննարկմամբ:

Միջոցառմանը ներկա էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, կինոռեժիսիոր Դավիթ Ստեփանյանը, ուսուցիչներ:

Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեությունը կարևորելու և միջոցառմանը հրավիրելու համար։ Նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ մարտահրավերների է առերեսվում՝ կապված համավարակի և պատերազմական իրավիճակի հետ։ Դա որոշակիորեն երկրորդում է այն խնդիրների հրատապությունը, որոնք կապված են քրեակատարողական համակարգի հետ։ Սակայն ավելացրեց, որ կազմակերպությունն առավելագույն ջանքերն է ներդնում՝ այդ խնդիրները մշտապես օրակարգում պահելու համար։ Ն․ Հովհաննիսյանը կարևորեց միջոցառումը՝ շեշտադրելով վերջինիս հայրենասիրական բաղադրիչը։ Նշեց, որ հենց նմանատիպ բովանդակությամբ միջոցառումները կարող են դատապարտյալների մեջ սեր և հարգանք սերմանել պետության և հայրենիքի նկատմամբ։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.